Միջկորեական գագաթնաժողովի կապակցությամբ աճել է սառը լապշայի պահանջարկը
Հարավային Կորեայում աճել է նենմյոն սառը լապշայի պահանջարկը, որը ԿԺԴՀ-ի առաջնրդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպանը կմատուցեն ընթրիքին: Այդ մասին ապրիլի 27-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Սեուլի ռեստորաններում, որտեղ հյուսիսկորեական նենմյոն լապշա են պատրաստում, ճաշին այդ կերակրատեսակը փորձել ցանկացողների հերթեր են գոյացել, նշել է գործակալությունը: Միջկորեական գագաթնաժողովին ընթրիքի ժամանակ կմատուցեն փհենյանյան նենմյոն ավանդական լապշա. դա հնդկացորենի լապշայով ապուր է՝ սառն արգանակով:
Գագաթնաժողովի սկզբին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր ատվիրակությունը «շատ լուրջ ջանքեր» է գործադրել լապշան տեղ հասցնելու համար:
Միջկորեական գագաթնաժողովի շրջանակներում ընթրիքին կմատուցվի լապշա, որը պատրաստված է Փհենյանի «Օննյուգվան» հայտնի ռեստորանի բաղադրատոմսով: Դրա համար լապշայի պատրաստման մեքենա են տարել Փանմունջոմ սահմանամերձ գյուղ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: