«Ես կյանքում ոչ մի բան չեմ փոխել ու չեմ փոխի». Սամվել Ալեքսանյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` եթե իշխանափոխություն լինի, իր կապիտալը դուրս կտանի՞, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Իմ դեմքից երևո՞ւմ է, որ ես կապիտալ դուրս տանող եմ: Ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում»:

Նա նաև անդրադարձավ «Ֆեյսբուք»-ում հայտնված այն տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում որոշ սննդամթերքների մեջ լուծողական դեղորայք կա, yerkir.am-ի փոխանցմամբ՝ Ալեքսանյանն ասաց. «Դուք հավատո՞ւմ եք այդ սուտ բաներին: Քեզ եմ հարցնում` դու հավատո՞ւմ ես: Սուտ բաներ են»:

Հարցին` կհեռանա՞ ՀՀԿ-ից, պատգամավորը պատասխանեց. «Ես կյանքում ոչ մի բան չեմ փոխել ու չեմ փոխի»:

Տեսանյութեր

Լրահոս