Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր հայեր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել են մոմավառություն՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:

Վառված մոմերով նրանք գետնին պատկերել են 1915 թիվը, ապա այրել Ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարներով դրոշը: Խորհրդարանի դիմաց երիտասարդները, հայկական դրոշը ձեռքերին, գոռում են՝ «Միություն, պայքար, հաղթանակ»: Երիտասարդները շարժվել են առաջ նաեւ Արցախի դրոշը պատկերող «Սա մեր հողն է, սա Հայաստանն է» խորագրով պաստառով:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից:

Աթենքում Հունաստանի խորհրդարանի առջև հարյուրավոր հայեր ակցիայով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աթենքում Հունաստանի խորհրդարանի առջև հարյուրավոր հայեր ակցիայով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Gepostet von Armenpress am Dienstag, 24. April 2018

Տեսանյութեր

Լրահոս