Xiaomi Mi 7-ը կլինի առաջին Android-սմարթֆոնը՝ դեմքի ճանաչման 3D համակարգով
Մամուլում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ առաջին Android-սմարթֆոնը, որը կունենա դեմքի ճանաչման 3D համակարգ, շուկայում կհայտնվի 2018 թվականի երրորդ քառորդից ոչ շուտ:
Android-սմարթֆոնները վաղուց են փորձում ներդնել դեմքի ճանաչման համակարգ, սակայն այդ համակարգը հեռու է կատարյալ լինելուց:
3D համակարգը հիմա մշակում են Qualcomm, Himax Technologies և Truly Opto-electronics ըկերությունները՝ համատեղ ուժերով: Այս համակարգը դեռ աշխատում է միայն Qualcomm Snapdragon 845 հարթակի հետ: Հաշվի առնելով այն, որ Samsung-ը և Huawei-ը նախընտրում են օգտագործել Exynos և Kirin չիպսեթերը, ապա կարելի է նշել, որ դեմքի ճանաչման 3D համակարգ այս սմարթֆոնների համար կարելի է սպասել ոչ շուտ, քանի 2019 թվականին:
Չինական արտադրության Xiaomi Mi 7-ը, որը հիմա համարվում է ամենասպասված սմարթֆոնների մեկը, աշխատելու է Snapdragon 845-ով և iPhone X-ից հետո առաջինն է, որ ունենալու է 3D մոդուլը:
Xiaomi Mi 7-ը շուկայում կլինի արդեն 2018 թվականի ամռանը և կդառնա 3D մոդուլով աշխատող առաջին Android-սմարթֆոնը:
Սիրարփի Աղաբաբյան