Բերման է ենթարկվել Նոր կյանքի գյուղապետ, ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանը
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Garik-Sargsyan.jpg)
Նոր կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդիի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է փաստաբան Ռուստամ Բադասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ գյուղապետը փորձել է փակել Հյուսիս-Հարավ մայրուղին։