Խոլեստերինի բարձր մակարդակ. 10 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի արհամարհել

Խոլեստերինի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական գործոններից մեկն է: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը բարձ է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ուշադիր լինել և սովորել ճանաչել նշանները, որոնք վկայում են այս խնդրի մասին:

Ծանրության զգացում: Անոթներում վատ խոլեստերինի կուտակումը կարող է հանգեցնել որովայնում ծանրության զգացման: Լիպիդները խոչընդոտում են նյութափոխանակության պրոցեսների ակտիվությանը, բացասաբար ազդում դրա վրա, հատկապես, եթե մեծ քանակով ճարպոտ մթերք եք օգտագործում:

Տեսողության հետ կապված խնդիրներ: Խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, ինչն իր հերթին՝ կարող է տեսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Մարդիկ, ում օրգանիզմում խոլեստերինի մակարդակը բարձր է, հաճախ են բողոքում աչքերում գրգռվածությունից, տեսողության մթագնումից, երբեմն նկատվում է դեղնություն աչքերում:

Գլխապտույտ, գլխացավ: Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում զարկերակներում կարող են գոյացություններ առաջանալ, որոնք խոչընդոտում են արյան նորմալ շրջանառությանը: Արդյունքում՝ նկատվում է գլխապտույտ, գլխացավ, հավասարակշռության կոորդինացիայի կորուստ:

Կարդացեք նաև

Բորբոքում վերջույթներում: Զարկերակներում լիպիդների ավելորդ քանակը կարող է արտահայտվել վերջույթներում բորբոքային պրոցեսների ակտիվացմամբ: Դրա հետևանքով կարող են նկատվել ծակոցներ, թմրածություն: Ճարպը խոչընդոտում է արյան նորմալ շրջանառությանը, բջիջներին թթվածին հասցնելուն, ինչի հետևանքով տուժում են մկաններն ու հոդերը:

Տհաճ հոտ բերանից: Մարդկանց մեծ մասը, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, չեն կարողանում ազատվել բերանի տհաճ հոտից, նույնիսկ ճիշտ հիգիենայի դեպքում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խոլեստերինի բարձր մակարդակը խանգարում է նյութափոխանակությանը, ինչը հանգեցնում է լյարդի ֆունկցիայի, թքի pH-ի փոփոխության:

Ցավ կրծքավանդակում: Եթե նույնիսկ կրծքավանդակում ցավը շատ զգալի չէ, այն չի կարելի անուշադրության մատնել: Այս ախտանշանը կարող է կապված ,ինել մի շարք խնդիրների, այդ թվում՝ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի հետ: Արյուն մատակարարելը սրտի համար դժվարանում է, ինչի արդյունքում զարգանում է հիպերտոնիա:

Հոգնածություն, թուլություն: Հոգնածության զգացման վրա կարող են ազդել մի շարք գործոններ, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ, սննդարար նյութերի անբավարար քանակ, չափազանց ֆիզիկական ակտիվություն, ոչ բավարար քուն: Եթե այս խնդիրը պարբերական է դառնում, և չկա ակնհայտ պատճառ, փորձեք ստուգել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Փորկապություն: Սա քրոնիկ խնդիր է, որն առաջանում է աղիների աշխատանքի փոփոխության հետևանքով: Ու թեև այն դեպքերի մեծամասնությունում առաջանում է սխալ սնվելու և նյութափոխանակության հետ կապված խնդիրների պատճառով, այն կարող է խոլեստերինի բարձր մակարդակի հետևանք լինել:

Որոշակի մթերք յուրացնելու անկարողություն: Խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով առաջացող նյութափոխանակության խնդիրները կարող են ուղեկցվել որոշակի մթերք յուրացնելու անկարողությամբ: Անոթներում ճարպերի կուտակումը հանգեցնում է որովայնում ծանրության զգացման, բորբոքման, հատկապես՝ ճարպոտ և կծու մթերքի օգտագործման դեպքում: Հատկապես դժվարությամբ է յուրացվում հետևյալ մթերքը.

  • կարմիր միս
  • կաթնամթերք
  • ռաֆինացված ալյուր:

Մաշկային խնդիրներ: Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում կարող են նկատվել մի շարք մաշկային խնդիրներ, այդ թվում՝ կարմիր հետքերի առկայություն, գրգռվածություն, քոր, ակկե:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս