««Միլանից» «Ռեալ» տեղափոխվելը ոչնչացրեց ինձ». Կակա
Բրազիլացին անցավ ճանապարհ «Ոսկե գնդակի» մրցանակակրից՝ մինչև պահեստայինների նստարան: «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդ Կական պատմել է կարերայի գլխավոր սխալի մասին:
«2009 թվականին ես ընդունեցի «սերուցքայինների» առաջարկը, բայց «Ռեալ» տեղափոխվելը լրիվ ոչնչացրեց ինձ: Իսպանիայում ես լրիվ կորա: Իտալիայում ես համարվում էի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բոլորն ինձ սիրում էին: Մադրիդում բոլորն ուզում էին, որպեսզի ես գնամ: Մոուրինիոն ծանր մարզիչ դուրս եկավ ինձ համար: Երբ ես մտածում էի, որ ինձ շանս կտան, ոչինչ տեղի չէր ունենում: Ես չկարողացա ապացուցել նրան, որ գտնվում եմ լավ մարզավիճակում: Ես հասկացա, որ չեմ կարող աշխատել նրա հետ: Ես երջանիկ էի, երբ հեռացա «Ռեալից» և վերադարձա «Միլան»»,- Կակայի խոսքերն է մեջբերում ItaSportPress-ը:
2007 թվականին Կական ստացավ «Ոսկե գնդակը» և ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Այդ ժամանակվանից հետո այդ մրցանակները միշտ ստացել են ստացել են Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը