Բաժիններ՝

Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Թաիլանդի մրցաշարում:

Թաիլանդի մայրաքաղաքում ընթացող «Bangkok Chess Club Open 2018» մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 47-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Այս տուրից հետո Մելքումյանն ունի 5,5 միավոր և կիսում է 1-3-րդ տեղերը:

«Bangkok Open Chess Club»-ը բաղկացած է 9 տուրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս