«Մենք սահմանափակելու ենք ձեր երթը». Վալերի Օսիպյանը՝ ցուցարարներին
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարճ զրույց ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Դուք անհամաչափ սահմանափակել եք մարդկանց տեղաշարժվելու իրավունքը, մենք էլ սահմանափակելու ենք ձեր երթը»,- ասաց Վ. Օսիպյանը:
Պատգամավոր Արարատ Միրզոյանը Վալերի Օսիպյանի հետ զրույցում հիշեցրեց, որ ոստիկաններն իրեն թույլ չէին տվել գնալ իր աշխատավայրը՝ Բաղրամյան պողոտա, հիմա էլ իրենք են սահմանափակում ուրիշներին գնալ իրենց աշխատավայր:
«Ես առաջարկեցի բոլոր պատգամավորներին՝ անգամ ձեր օգնականների հետ անցնել ու գնալ Ազգային ժողով, բայց դուք հրաժարվեցիք»,- ի պատասխան՝ ասաց Վ. Օսիպյանը:
Ն. Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին քայլել դեպի Վերնիսաժ: