«Սա հատուկ միջոցների անտեղի ու շատ վտանգավոր կիրառում էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում». «Փաստ»

«Փաստ» թերթի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասել է. «Մի քանի անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի: Շեշտեց նաև, որ ոստիկանները մեր եղբայրներն են: Իսկ երբ մոտեցավ ոստիկանական պատնեշին, Ն. Փաշինյանն ուղղակի բանակցություններ էր վարում ու որևէ գրոհի մասին խոսք չէր կարող լինել: Եվ հանկարծ, առանց նախազգուշացման, կիրառվեցին հատուկ միջոցներ:

Սա անօրինականություն էր: Ես չեմ ուզում խոսել անգամ համաչափության մասին, որովհետև համաչափությունը ենթադրում է, որ կարելի էր կիրառել, բայց կիրառվել է անհամաչափ: Սա հատուկ միջոցների անտեղի ու շատ վտանգավոր կիրառում էր, քանի որ մարդկանց կյանքին վտանգ էր սպառնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30