Բաժիններ՝

Սրտի նոպայից խուսափելու հուսալի միջոց է հայտնաբերվել

Ամեն շաբաթ մի քանի չափաբաժին ընկուզեղենի գործածումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ նախասրտերի թելիկախաղերի՝ անռիթմության ամենատարածված տարատեսակի վտանգը:

Այս եզրակցությանն են հանգել շվեդ գիտնականները, ինչի մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հոդվածը հրապարակված է Heart հանդեսում։ Հետազոտությանը մասնակցել են 45-83 տարեկան 61 հազար շվեդներ:

Հետազոտությունից առաջ անհրաժեշտ էր, որ նրանք պատմեին իրենց օրաբաժնի եւ սնվելու կարգի մասին: Այնուհետեւ կամավորների սիրտ-անոթային համակարգի վիճակին հետեւել են 17 տարի: Եթե մարդը մահացել է այդ ժամկետից շուտ, գիտնականները որոշել են մահվան պատճառները:

Դա թույլ է տվել կապ գտնել կյանքի ոճի, որը որոշվում է սննդի օրաբաժնով, վնասակար սովորությունների առկայության, կյանքի տեւողության եւ այլ գործոնների միջեւ: Պարզվել է, որ ընկուզեղենի գործածումը նվազեցնում է սրտի նոպայի, սրտի անբավարարության, նախասրտերի թելիկախաղի եւ որովայնային աորտայի անեւրիզմի վտանգը:

Արդյունքները տատանվում են կախված սեռից եւ տարիքից, բայց միջին հաշվով ամսական երեք -չորս չափաբաժին ընկուզեղենն անռիթմության վտանգը նվազեցնում է ընդամենը 3 տոկոսով, շաբաթական մեկ – երկու չափաբաժինը՝ 12 տոկոսով, շաբաթական երեք չափաբաժնից ավելին՝ 18 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս