Բաժիններ՝

Թրամփը «հիանալի» հանդիպում է սպասում Կիմ Չեն Ինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ իր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ «հիանալի» կլինի:

«Հենց հիմա նշանակվում են իմ և Կիմ Չեն Ինի հանդիպումները: Կարծում եմ՝ դա հիանալի կլինի: Կարծում եմ՝ մենք հանդիպմանը կժամանենք մեծ հարգանքով և տեսնենք, թե ինչ կլինի»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ Թրամփը համաձայնել է գագաթնաժողով անցկացնել Կիմ Չեն Ինի հետ և առաջնորդների հանդիպումը կկայանա մինչ մայիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս