YouTube-ին մեղադրել են երեխաների մասին ապօրինի տեղեկատվություն հավաքելու մեջ. CNN
Իրավապաշտպան կազմակերպություններըը YouTube տեսահոսթինգին մեղադրել են 13 տարին չլրացած երեխաների վերաբերյալ անօրինականորեն տեղեկատվություն հավաքելու մեջ: Ապրիլի 9-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ շուրջ 20 նման խմբեր համատեղ գանգատ են ներկայացրել ԱՄՆ-ի Ֆեդերալ առեւտրական համակարգ՝ Google ինտերնետ-հսկայի դուստր ընկերության կողմից Համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության օրենքի (Children՚s Online Privacy Protection Act, COPPA) ենթադրյալ խախտման հետաքննության խնդրանքով, օրենք, որը կոչված է սահմանափակելու 13-ից ցածր տարիքի երեխաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման հնարավորությունները:
Օրենքի դրույթների համաձայն՝ ընկերությունները պարտավոր են ծնողներին ծանուցել նման մտադրությունների մասին եւ դրա համար ստանան նրանց համաձայնությունը: Գանգատարկման հեղինակները պնդում են, որ ընկերությունը մի քանի տարում խախտել է ավելի քան 23 միլիոն երեխաների իրավունքները, այն նաեւ բովանդակում է առնվազն 41 միլիոն դոլար գումարով Google-ին տուգանելու պահանջ:
Հարկ Է նշել, որ YouTube-ի կանոնների համաձայն՝ այնտեղ գրանցվել կարող են սոսկ 13-ից բարձր տարիքի մարդիկ: Սակայն գործնականում երեխային ոչինչ չի խանգարում շրջանցելու այդ կանոնը՝ օգտահաշիվ ստեղծելիս սուրանկյուն նշան դնելով «ես 13 տարեկանից մեծ եմ» տողի դիմաց. Thendera research շուկայավարական ընկերության տվյալների համաձայն՝ ութից մինչեւ 12 տարեկան երեխաների 45 տոկոսն օգտահաշիվ ունի YouTube-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: