Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ֆրանսիացի լրագրողների հետ
Փարիզում աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 6-ին հանդիպել է ֆրանսիացի մի խումբ լրագրողների հետ։
Խորհրդարանի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետևանքով առկա անվտանգային հարցերի համատեքստում։ Ազգային ժողովի նախագահը ֆրանսիացի լրագրողներին տեղեկություններ է հաղորդել նաև արտաքին կապերի, Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության մասին։
Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Արցախի տնտեսությանը, երիտասարդության տրամադրվածությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերին։