ՄԻԵԴ վճռի կատարման համար կառավարությունը հատկացրեց 12 000 եվրոյին համարժեք դրամ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 5-ի նիստում:
ՄԻԵԴ-ի «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի նոյեմբերի 16-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի փետրվարի 16-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի մայիսի 16-ն է: