Բաժիններ՝

Մեքսիկայում նախնական կարգով հավանություն են տվել հանգուցյալների դոնորությանը

Մեքսիկայի Սենատն ապրիլի 3-ին հավանություն է տվել առողջապահության համակարգի բարեփոխմանը, որը նախատեսում է մահացած բոլոր չափահաս մարդկանց ավտոմատ դասումը պոտենցիալ դոնորների շարքին։

«Առողջապահության մասին ընդհանուր օրենքի բարեփոխման որոշումը՝ օրգանների դոնորության մասով, ընդունվում է «կողմ»՝ 75 ու «դեմ»՝ 1 ձայնով եւ մեկ ձեռնպահով»,- հայտնել է Սենատը Twittert-ի իր միկրոբլոգում: Առաջարկության համաձայն՝ մահացած մարդկանցից, բժշկական հակացուցումների բացակայության պայմանով, օրգաններն ու հյուսվածքները կարող են դոնորության նպատակների համար վերցվել ավտոմատ կարգով՝ առանց հարազատների հետ համաձայնեցնելու:

Այդ կանոնից միակ բացառությունը մահից առաջ հանգուցյալի կողմից կազմված համապատասխան գրավոր հայտարարությունն է, որում նա անհամաձայնություն է հայտնում փոխպատվաստման նպատակով իր օրգանների օգտագործմանը: Մեքսիկայում չափահաս են համարվում 18 տարին լրացած մարդիկ: Դոնորական օրգանները վեցնելու կարգի փոփոխումն այժմ պետք է ստանա Պատգամավորների պալատի աջակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30