Ֆուրշեթ՝ նախագահի երդմնակալությունից հետո. Քվորում չի՞ լինի ՀՀ-ԵՄ համաձայնագրի քննարկմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթ գրում է. «Ապրիլի 9-ին ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվելու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է ապրիլի 10-ին սկսվելիք ԱԺ նիստերի օրակարգում: Հնարավոր է սակայն, որ հանձնաժողովների համատեղ նիստը չկայանա քվորումի բացակայության պատճառով:

Ապրիլի 9-ին նշանակված է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որից հետո լինելու է ֆուրշեթ: Վտանգ կա, որ ֆուրշեթից հետո պատգամավորների մեծամասնությունը այնպիսի բարձր տրամադրություն կունենա, որ այլևս ցանկություն չի լինի քննարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30