Բաժիններ՝

6 զարմանալի բան, որ մենք իմացանք Հոքինգի միջոցով

Սթիվեն Հոքինգը բոլոր հայտարարություններն ու բացահայտումները միշտ դարձել են քննարկումների առարկա:

«Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Երկիր մոլորակը դառնում է շատ փոքր մեզ համար: 30 տարին բավական է՝ Լուսնի վրա բազաներ ստեղծելու, իսկ 50 տարին՝ Մարսը գաղութացնելու համար»,- նշել էր Հոքինգը իր մահից գրեթե մեկ տարի առաջ:

Հոքինգը կարծում էր, որ գլոբալ տաքացման և երկրագնդի գերծանրաբեռնվածության խնդիրները կլուծի միայն միջմոլորակային միգրացիան, որն անխուսափելի է մոտ ապագայում: Ըստ Հոքինգի՝ երկրագունդը, այսպես թե այնպես, կործանվելու է: Նրա խոսքով՝ շատ գիտնականներ արդեն գրեթե համոզված են, որ երկրագունդը կոչնչանա կամ աստերոիդի հետ բախման, կամ գլոբալ տաքացման, կամ էլ մարդածին որևէ ֆակտորի պատճառով:

2010 թվականին Հոքինգն ասել էր, որ, եթե այլմոլորակայինները գոյություն ունեն, ապա դժվար թե նրանք բարյացակամ լինեն մարդկանց հանդեպ: Ըստ Հոքինգի՝ իրենց նպատակներն իրականացնելու ճանապարհին այլմոլորակայինները կարող են օգտագործել ցանկացած մոլորակ, այդ թվում՝ Երկիրը։ Օրինակ՝ այլմոլորակայինները կարող են մոլորակը դարձնել նյութ, որից կստեղծեն իրենց տիեզերանավը։

«Եթե մենք երկրագնդի միակ բանական էակներն ենք, ապա պետք է ապահովենք սեփական գոյատևումը և զարգացումը: Մենք մուտք ենք գործում պատմության ամենավտանգավոր շրջանը: Մենք ակտիվորեն օգտագործում ենք երկրագնդի օրգանական ռեսուրսները՝ առանց ապագայի մասին մտածելու: Մեր փրկության միակ հնարավորությունը կլինի այն, որ մենք զարգացմանը միտված մեր քայլերը կենտրոնացնենք ոչ թե Երկիր մոլորակի վրա, այլ Տիեզերքում: Մենք Երկրում հասել ենք գոյատևման համար անհրաժեշտ զարգացմանը, բայց եթե ուզում ենք ապրել ևս 100 տարի, պետք է տարածվենք Տիեզերքում:

Ես վախենում եմ մեր ապագայի համար: Մեր մոլորակը՝ Երկիրը, վտանգի տակ է՝ մարդկանց թվի ավելացման և ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Միշտ կա հավանականություն, որ Երկրին կբախվի աստերոիդ: Այդ ժամանակ ձեզ չի փրկի անգամ Բրյուս Ուիլիսը: Մենք պետք է հաշվի առնենք ամեն բան և ունենանք հավելյալ ծրագիր: Եթե մեր տեսակն ուզում է գոյատևել, մենք պետք է տարածվենք Տիեզերքում և բացահայտենք նոր աշխարհներ»:

Ավելի վաղ Հոքինգը խոսել էր քաղաքակրթության վերացման պատճառների մասին՝ նշելով, որ դրա պատճառն արհեստական ինտելեկտին սխալ մոտենալն է:

«Արհեստական ինտելեկտի կիրառումներն արդեն ապացուցել են իրենց օգտակարությունը: Բայց ես կարծում եմ, որ այս գաղափարի զարգացումները կարող են հանգեցնել մարդկության վերացմանը: Եթե մարդիկ կարողանան կիրառել արհեստական ինտելեկտը, ապա կսկսեն կտրուկ զարգացում ապրել: Իսկ մարդն էակ է, որ բավականին դանդաղ է ապրում իր էվոլյուցիան»:

Ըստ Հոքինգի՝ մարդկությունը կվերանա, եթե չլքի Երկիր մոլորակն առաջիկա 1000 տարիների ընթացքում:

Հոքինգի հայտարարությունները վիճելի են, առաջացնում են մի շարք քննարկումներ, սակայն կա առնվազն 6 զարմանալի բան, որ մենք իմացել ենք Հոքինգի միջոցով:

1. Անցյալը հավանականություն է

Հոքինգը համոզված էր, որ քվանտային մեխանիկայի օրենքներից ելնելով՝ այն ամենը, ինչ մենք չենք կարողացել տեսնել մեր աչքերով, կատարվել է միանգամից բոլոր հնարավոր միջոցներով:

Ենթադրենք, որ մենք գիտենք A-ից B կետ շարժման մասին: Եթե մենք չհետևեք ճանապարհին, ապա մենք չենք իմանա, թե ինչ ճանապարհ է այն անցել: Ամենայն հավանականությամբ, շարժվող մասնիկը հասել է B կետին բոլոր հնարավոր միջոցներով միաժամանակ:

Անկախ նրանից, թե որքան ուշադիր ենք մենք հետևում ներկային, անցյալը և ապագան գոյություն ունեն՝ որպես հնարավորությունների սպեկտր:

Այս մասին խոսել է նաև դոկտոր Ջո Դիսպենզան: Նա նշում էր, որ կան ապագայի բոլոր հնարավոր տաբերակները, մեզ մնում է միայն ընտրել:

2. Ամենի թեորիան

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են տեղի ունենում Տիեզերքի բոլոր իրադարձությունները, պետք է ուսումնասիրենք դրա բնությունը: Էդվարդ Վիտտենը մշակել է M թեորիան 1990 թվականին, իսկ Հոքինգը զարգացրել է այն: Ըստ թեորիայի՝ բոլոր մասնիկները կազմված են բրաններից, որոնք շարժվում են տարբեր հաճախականություններով: Եթե սա ճիտ է, ապա մատերիան և էներգիան ենթարկվում են այն օրենքներին, որոնցով գոյություն ունեն այդ մասնիկները:

М-թեորիան նաև ենթադրում է, որ բացի Տիեզերքից գոյություն ունեն նաև այլ տիեզերքներ, որոնք ունեն իրենց յուրահատուկ ֆիզիկական օրենքները:

3. Ինչպե՞ս են կապված հարաբերականության տեսությունը և GPS-ը

Շատ մարդիկ, ովքեր լսել են Էյնշտեյնի հարաբերականության տեսության մասին կարծում են, որ այն աշխատում է միայն տիեզերական մասշտաբներում և մեր կյանքի վրա ոչ մի կերպ չի ազդում: Հոքինգը այս ամենի հետ համաձայն չէր:
Ըստ Հոքինգի՝ եթե հարաբերականության տեսությունը հաշվի չառնվեր GPS-ի աշխատանքում, գլոբալ տեղանքների որոշելու սխալները կլինեին մինչև 10 կիլոմետր մեկ օրում:

4. Մենք ապրում ենք ակվարիումում

Մենք կարծում ենք, որ լավ պատկերացում ունենք իրերի իրական բնույթի մասին, սակայն դա այդպես չէ: Կարելի է ասել, որ մեր կյանքը ակվարիում է: Մենք ստիպված ենք ապրել այնտեղ մինչև կյանքի վերջ, քանի որ մեր մարմինը չի կարողանում ելք գտնել այնտեղից:

5. Քվարկները միայնակ չեն

Քվարկները հիմնարար տարրական մասնիկներ են ստանդարտ մոդելում, որոնց լիցքը կոտորակային մեծություն է։ Գոյություն ունի քվարկների 6 տեսակ:

Սթիվեն Հոքինգը բացատրել էր, թե ինչու քվարկները երբեք չեն կարող գոյություն ունենալ առանձին:

Որքան հեռու են իրարից գտնվում քվարկները, այնքան ուժեղ է կապվում դրանց ուժը: Եթե փորձենք բաժանել քվարկները, ապա դրանք, միևնույն է, կվերադառնան իրենց սկզբնական վիճակին: Այդ իսկ պատճառով ազատ քվարկներ չկան բնությունում:

6. Տիեզերքը ստեղծել է ինքն իրեն

Հոքինգը համոզված էր, որ մեզ պետք չէ Աստծո մասին գաղափարը, քանի որ Տիեզերքը ստեղծել է ինքն իրեն:

Գիտության մեջ գործող օրենքները կարող են բացատրել, թե ինչպես է ստեղծվել Տիեզերքը: Տիեզերքը չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ:

Քանի որ կա գրավիտացիա, ապա Տիեզերքը կարող էր ստեղծել իրեն ոչնչից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս