Ավտովթար Երևանում. Հանրապետության հրապարակում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը և Opel-ը
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/f75831f4afe8f77a002bf3282b45af13.jpg)
Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող 4259 Տ համարանիշի ավտոբուսը և Opel մակնիշի 34 CL 612 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: