Դեսպան Կիրակոսյանը Վիեննայում հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության մասին հանրային դասախոսությամբ

Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը մարտի 6-ին հանդես է եկել «Հայաստանի արտաքին քաղաքականություն. համադրելով շահերն ու հնարավորությունները» (Armenian Foreign Policy. Combining Interests and opportunities) խորագրով հանրային դասախոսությամբ, որը ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ կազմակերպել էր Վիեննայում գործող «Ռուսաստանի և նորանկախ պետությունների ընդլայնված և համեմատական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը» (International Center for Advanced and Comparative EU-Russia&NIS Research – ICEUR):

Դասախոսությանը ներկա էին ավստրիական և միջազգային քաղաքագիտական ուսումնասիրությունների կենտրոնների, համալսարանների գիտաշխատողներ, քաղաքական վերլուծաբաններ, ԶԼՄ-ների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի փոխնախագահ, քաղաքագիտության պրոֆեսոր Հանս-Յորգ Հայնրիխը, ով հավաքվածներին ներկայացրեց օրվա բանախոսին, հակիրճ անդրադարձավ դասախոսության թեմայի ընտրության ակտուալությանը, ապա խոսքը փոխանցեց դեսպան Կիրակոսյանին: Վերջինս պատմեց անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հայկական տեսլականի մասին, ապա անդրադարձավ միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի ներգրավվածությանը՝ մանրմանասն ներկայացնելով ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության և ԵՄ-ի հետ վերջին շրջանում համագործակցության բարձրացման և ստորագրված համաձայնագրի կարևորությունը:

Պատասխանելով լսարանից հնչած հարցերին՝ դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան շարժման 30-ամյակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս