Պաղեստինում համընդհանուր գործադուլ է անցկացվում Երուսաղեմի մասին Թրամփի որոշման դեմ
Համընդհանուր գործադուլը, որն անցկացվում է ի նշան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման դեմ բողոքի, կաթվածահար վիճակ է ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին։
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, աշխատանքը կանգ է առել կրթության բոլոր հատվածներում՝ դպրոցները, ինստիտուտները եւ համալսարանները փակվել են կրթության նախարարության որոշմամբ: Գործադուլն ընդգրկել էնաեւ առեւտուրը՝ դեկտեմբերի 7-ին խանութները փակվել են պաղեստինցիների «ցասման օրվա» շրջանակներում:
Պաղեստինյան խմբակցությունները հորդորել են պաղեստինցիներին ցույցի դուրս գալ: Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում գտնվող մզկիթները ազանի (աղոթքի կոչ) միջոցով պաղեստինցիներին կոչ են արել նախաձեռնություն հանդես բերել եւ բողոքել, որպեսզի նրանց ձայնը հասնի համաշխարհային հանրակցությանը: Ի նշան Թրամփի որոշման դեմ բողոքի տեղի իշխանությունները մարել են ամանորյա տոնածառների լուսավորությունը եւ Ալ-Աքսա մզկիթի լույսերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: