Վենեսուելայում առնվազն չորս մարդ է մահացել սաստիկ անձրևներից
Վենեսուելայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևերը օգոստոստ 21-ին հանգեցրել են չորս մարդու զոհվելու, ևս մի քանի հոգի անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը:
«Տեղատարափների պատճառով վշտալի իրադարձություններ են տեղի ունենում Հիրարդոտ մունիցիպալիտետում»,- գրել է Ռեվերոլը իր Twitter-ում: «Ցավոք, չորս մարդ է զոհվել՝ մի կին և երեք տղամարդ: Կորած մարդկանց թիվը ճշտված չէ»,- հավելել է նա: Նախարարը նշել է, որ ճանապարհներից մի քանիսը փակվել են, կատարվում է կորած մարդկանց որոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: