Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում այրվել է 6 հա խոտածածկ տարածք, բժշկական կենտրոնի հետնամասում՝ 1500 քմ, Ծաղկաձոր քաղաքում՝ 2000 քմ, Մեղրաձոր գյուղի մոտակայքում՝ 12 000 քմ, Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում՝ 1000 քմ, Եղվարդ քաղաքի Անդրանիկի փողոցում՝ 1հա, Կոմիտասի փողոցում՝ 4000քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ 7 հա, Բալահովիտ գյուղում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքի հին գերեզմանատան մոտակայքում՝ 2000 քմ, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում՝ 2 հա, Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում՝ 1500 քմ, Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 15 հա, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ 40 հա, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում՝ 3 հա, Ախուրյան գյուղի թունելի մոտակայքում՝ 4 հա, Ձորակապ-Լանջիկ ավտոճանապարհի մոտակայքում՝ 5 հա, Սյունիքի մարզի Եղեգ գյուղում՝ 5,5 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս