Գրիգոր Մելիքսեթյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»
Կապան քաղաքի «Գանձասար-Կապան» ակումբի ֆուտբոլիստ Գրիգոր Մելիքսեթյանը հեռացել է ակումբից:
Կապանյան թիմը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 30-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի հետ։ Գրիգորն այժմ Իրանում է: Սակայն նոր ակումբի մասին տեղեկություններ չկան:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին տուրի մեկնարկային հանդիպումը (օգոստոսի 4) կկայանա Գյումրիում, որտեղ տեղի «Շիրակ»-ը կխաղա Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ի հետ: Օգոստոսի 5-ին կմրցեն «Բանանց»-«Փյունիկ» զույգը, իսկ մեկ օր անց` օգոստոսի 6-ին` «Գանձասար-Կապան»-«Արարատ» զույգը: