«Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Յուվենթուսը» հետաքրքրվում են Թոմաս Մյուլլերով
Հարձակվողը «Բավարիայից» փախչելու տեղ ունի:
Մյունխենցիների հարձակվողն ուշադրության պակաս չի զգում աշխարհի լավագույն ակումբների կողմից: Որսը Մյուլլերի նկատմամբ սկսել են «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Յուվենթուսը»: Ինչպես հաղորդում է Bild-ը, գերմանացուն «Լիվերպուլ» հրավիրել է անձամբ Յուրգեն Կլոպը, բայց «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված չէ Թոմասի վաճառքի մեջ:
2016-17թթ. մրցաշրջանում Մյուլլերի հաշվին գրանցվել է 9 գոլ և 17 փոխանցում՝ 42 խաղերում:
Թոմասի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Transfermarkt-ը 27-ամյա հարձակվողին գնահատում է 50 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը