Բաժիններ՝

Հաճախակի քթային արյունահոսությո՞ւն ունեք. պատճառներն ու օգնության կանոնները

Estet-portal.com-ը գրում է, որ յուրաքանչյուր մարդ բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։

Որ դեպքերում է քթային արյունահոսություն առաջանում։ Ամենից հաճախ քթային արյունահոսությունն առաջանում է տեղային վնասվածքների, քթում օտար մարմնի առկայության, վարակների, ինչպես նաև երկար ժամանակ չոր օդում գտնվելու հետևանքով։ Անսպասելի արյունահոսությունը բավական տարածված է երեխաների շրջանում։ Երբ լորձաթաղանթը վնասվում է, զգալիորեն մեծանում է արյունահոսության հավանականությունը։ Քանի որ քթում մեծ քանակով արյունատար անոթներ կան, արյունահոսություն կարող է առաջացնել նույնիսկ դեմքի աննշան վնասվածքը։ Հաճախակի արյունահոսություն նկատվում է նաև այն մարդկանց շրջանում, ովքեր արյունը խտացնող դեղամիջոցներ են ընդունում։ Այսպիսի դեղամիջոցներ ընդունելու, արյան մակարդելիության խանգարման կամ բարձր արյան ճնշման դեպքում արյունահոսությունը դադարեցնելը բավական բարդ է. դրա համար կարող է նույնիսկ 20 րոպե պահանջվել։

Ինչու է քթից արյուն գալիս։ Գոյություն ունեն մի խումբ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել քթային արյունահոսության։ Դրանց շարքին դասվում են.

• քիթը շատ ուժեղ մաքրելը
• քիթը փորելու սովորությունը
• վնասվածքներ
• սինուսիտ
• մրսածություն կամ գրիպ
• կլիմայի առանձնահատկություններ (շոգ եղանակ՝ ցածր խոնավությամբ, կամ ջերմաստիճանի կտրուկ անկում)
• ծովի մակերևույթից մեծ բարձրության վրա գտնվելը
• ալեգիկ ռեակցիաներ
• դեղամիջոցների ընդունում
• թմրամիջոցների օգտագործում
• բարձր ճնշում
• ռինոպլաստիկա
• կալցիումի անբավարար քանակ
• քիմիական նյութերի ազդեցություն
• սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
• հորմոնալ անհավասարակշռություն
• արյան մակարդելիության խանգարում
• նորագոյացություններ քթի հատվածում
• ալկոհոլի չարաշահում
• վարակիչ հիվանդություններ։

Կարդացեք նաև

Ինչպես դադարեցնել արյունահոսությունը և երբ դիմել բժշկի.

• նստեք և գլուխը մի փոքր առաջ բերեք, սակայն այնպես, որ այն սրտի մակարդակից ներքև չգտնվի։ Այս դեպքում արյունը չի հասնի կոկորդ, ինչը կարող է հանգեցնել սրտխառնոցի, փսխման և դիարեայի
• բերանով շնչեք
• սառը իր դրեք քթին
• 5-7 րոպե մնացեք նշված դիրքում, շարունակեք շնչել քթով
• անհրաժեշտության դեպքում և բժշկի նշանակմամբ կարող եք սփրեյ օգտագործել։

Եթե արյունահոսությունը չի դադարում 15-20 րոպե անց, կամ արյունը շատ առատ է, մի հապաղեք, զանգահարեք շտապօգնություն։

Բժշկի օգնությանը հարկավոր է դիմել նաև հետևյալ դեպքերում.

• հաճախակի քթային արյունահոսություն
• արյան զգալի կորուստ
• արյունահոսությունն առաջանում է վնասվածքի հետևանքով
• չնայած առաջ եկած դիրքին՝ արյունը շարունակում է հոսել դեպի կոկորդ
• արյունահոսությունը նկատվում է որոշակի դեղամիջոցների օգտագործման արդյունքում
• ձեզ անհանգստացնում են այլ նշաններ, որոնք կարող են վկայել հիվանդության առկայության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս