Բաժիններ՝

Google­-ը նախազգուշացրել է Google Docs ծառայության դիմակով քողարկված խարդախների վտանգի մասին

Միացյալ Նահանգների Google ինտերնետ­ընկերությունը հայտնել է խարդախների մասին, որոնք Gmail էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ: Համապատասխան հայտարարությունը զետեղված է Twitter-­ում Google
Docs-­ի պաշտոնական էջում:

«Մենք հետաքննում ենք այն ֆիշինգային հաղորդագրությունները, որոնք առաքվում են Google Docs­-ի անունից եւ ձեզ խնդրում ենք չարձագանքել դրանց»,­-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Google-ում արդեն հեռացրել են կեղծ էջերը, որպեսզի վնասազերծեն օգտատերերին եւ հորդորում են հայտնել կեղծ նամակների առաքման նոր դեպքերի մասին: Ֆիշինգն ինտերնետ­խարդախության մի ձեւ է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներ մուտք գործելն է եւ նշանաբառեր գողանալը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս