Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում սկսվել է վաղաժամկետ քվեարկությունը
Կորեայի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ են մայիսի 4-ին մասնակցել երկրի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը: Ինչպես հայտնել է Ազգային ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ), առավոտյան ժամը 9-ի (Երեւանի ժամանակով ժամը 04:00-ի) դրությամբ քվեաթերթիկները տուփերի մեջ էր գցել ավելի քան 590 հազար մարդ։
«Սպասվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը, որը կտեւի մինչեւ մայիսի 5-ը, կմասնակցեն էլ ավելի շատ ընտրողներ»,այդ կապակցությամբ նշել է ԱԸՀ-ն: Այսպես, 2014 թվականին անցկացված տեղական ընտրություններում վաղօրոք քվեարկել էր երկրում գրանցված 42,4 մլն ընտրողների 11,5 տոկոսը կամ ընտրություններին ներկայացած բոլոր քաղաքացիների 20,2 տոկոսը:
Բոլոր քվեաթերթիկները պահվելու են կնքված չհրկիզվող պահարաններում, որոնք կբացեն միայն մայիսի 9-ի երեկոյան նախագահական ընտրությունների ավարտվելուց հետո:
Պետական բարձրագույն պաշտոնի համար այժմ պայքար են մղում 13 հավակնորդներ, գրանցված թեկնածուներից եւս երկուսն ավելի վաղ հրաժարվել են նախընտրական մրցարշավին մասնակցելուց: Վերջին սոցոլոգիական ուսումնասիրության համաձայն, առայժմ նրանցից առավել մեծ ժողովրդականություն է վայելում «Տոբուրո» լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինը: Նրան ցուցաբերվող աջակցության վարկանիշը կազմում է 42,2 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS