Բաժիններ՝

«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ». Մարին լե Պեն

«Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որն անցել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չէ:

«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ: Ես դա ցանկանում եմ ասել ամենայն որոշակիությամբ: Ես ինձ եվրոպուհի եմ զգում, դե իհարկե, առաջին հերթին ֆրանսուհի, բայց նաեւ եվրոպուհի»,­-ասել է լե Պենը TF1 հեռուստաալիքի եթերում:

Լե Պենը ապրիլի 18-­ին TF հեռուստաալիքից պահանջել էր սրահից դուրս բերել Եվրամիության դրոշը իր հարցազրույցի ընթացքում: Այդ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ, իր կարծիքով, «Եվրամիությունը քիչ վատ բաներ չի արել մեր երկրին ու ու մեր ժողովրդին»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս