Բաժիններ՝

Արվեստի գործերի առցանց-­վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչև 3,75 մլրդ դոլար

Արվեստի գործերի առցանց­վաճառքների ծավալը 2016 թվականին աճել է 15 տոկոսով եւ կազմել է 3,75 մլրդ դոլար: Այդ մասին ասված է Hiscox ընկերության հաշվետվության մեջ: Այսպիսով, արվեստի գործերի շուկայում առցանց­վաճառքիների բաժինը մեկ տարի առաջվա 7,4 տոկոսից աճել է մինչեւ 8,4 տոկոս:

Աշխարհի խոշորագույն աճուրդային տները՝ Sotheby՚s­-ը, Christie՚s­-ը եւ Heritage Auction­-ը, անցյալ տարի իրենց առցանց­խանութների միջոցով վաճառել են 720 մլն դոլար գումարի արվեստի ստեղծագործություններ:

Sotheby՚s­-ը վաճառքների աճ է գրանցել 84 տոկոսով: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հավաքորդները դեռեւս զգուշանում են առանձնապես թանկարժեք առարկաներ ձեռք բերել Համացանցի միջոցով. գործարքների ճնշող մեծամասնության գումարը չի գերազանցում 5 հազար դոլարը:

Փորձագետների գնահատումներով՝ ինտերնետ­խանութների միջոցով նկարների, քանդակների եւ այլ ստեղծագործությունների վաճառքները կարող են 9,14 մլրդ դոլարի հասնել արդեն չորս տարի հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս