Բաժիններ՝

«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջին գիծն ավելի ամուր». Մովսես Հակոբյան

Ի տարբերություն մնացած օրերի` ապրիլի 24­-ի ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելին է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել: Այս մասին ապրիլի 24-­ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը:

«ՀԱՊԿ­-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է, ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, եւ այնտեղի նշանակված մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ­-ի ծրագրերի մեջ»,-­ ասաց Մովսես Հակոբյանը:

ՀՀ գլխավոր շտաբի պետն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմից հետո բանակի սպառազինությանն ու մարտունակությանը: Նրա խոսքով` պատերազմից հետո շատ բան է փոխվել։

«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է, մեր զինվորն ավելի պաշտպանված է»,- հավելեց Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս