Բաժիններ՝

Մակրոնին աջակցություն են հայտնել նախագահ Օլանդը և քաղաքական ախոյանները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսով ոչ պաշտոնապես շնորհավորել է Էմանուել Մակրոնին, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ընտրողների ամենից շատ քվեները, տեղեկացնում է BBC-­ին:

Մակրոնը նախկին բանկիր է եւ էկոնոմիկայի նախկին նախարարը նախագահ Օլանդի օրոք: Նրա համար սա առաջին ընտրարշավն է, եւ երկրորդ փուլում հաղթանակի դեպքում Մակրոնը կդառնա Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը:

Փարիզի Porte de Versailles ցուցահահանդեսային համալիրում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ՝ Մակրոնն ասել է, թե հույս ունի դառնալ «Ֆրանսիայի՝ հայրենասիրաբար տրամադրված բոլոր բնակիչների նախագահն ազգայնականների սպառնալիքի դեմ»:

Ֆրանսիայի նախագահից անմիջապես հետո Մակրոնին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ տանուլ տված թեկնածուները: Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի հեռուստատեսության եթերում ընդունել Է պարտությունը եւ իր կողմնակիցիներին կոչ է արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին:

Կենտրոնամետ Մակրոնին նաեւ աջակցություն է հայտնել սոցիալիստների թեկնածու Բենուա Ամոնը, որը նույնպես տանուլ էԷ տվել առաջին փուլում:
Մակրոնին աջակցություն են հայտնել նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան

Մարկ Էյրոն եւ Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը: Միջազգային ասպարեզում Մակրոնին աջակցություն են հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղարը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս