Record. Իբրահիմովիչը ծնկի վնասվածքի պատճառով կավարտի կարիերան
Ինչպես տեղեկացնում է Record-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կավարտի խաղային կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:
35-ամյա շվեդ հարձակվողը վնասեց ծունկը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտի» հետ անցկացրած պատասխան խաղի ժամանակ: Ինչպես հաղորդում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դիմարցիոյի կայքը, Զլատանը կենթարկվի վիրահատության, որից հետո նրան անհրաժեշտ կլինի 8-9 ամիս՝ վերականգնվելու համար:
Շվեդի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին և քառորդ եզրափակչի խաղը կարող է Զլատանի համար դառնալ վերջինը մանկունյանցիների կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը