Իտալիան հակառուսական պատժամիջոցներից մինչև 4 մլրդ եվրոյի կորուստ է կրել
Իտալիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից ի վեր կորցրել է 3,6 միլիարդից մինչեւ 4 մլրդ եվրո: Այդ մասինհայտնել է իտալացի սենատոր, «Հյուսիսի Լիգա» կուսակցության ներկայացուցիչ Սերջո Դիվինան:
Յալթայի երրորդ միջազգային տնտեսական համաժողովը Ղրիմում մեկնարկել է ապրիլի 20-ին: Դրան մասնակցում է ավելի քան 40 երկրներից ժամանած 1,5 հազար պատվիրակ: Նրանք հայտնի քաղաքական գործիչներ են, տնտեսագետներ, գործարարներ, ներդրողներ: Ամենաբազմամարդ պատվիրակությունն Իտալիայից է:
«Պատժամիջոցները հակասում են Եվրոպայի ներքին շահերին: Դա հարված Է մեր գրպանին, հատկապես նրանց համար, ովքեր, ինչպես Իտալիան, տուժել են Ռուսաստան արտահանման նվազումից: Պատժամիջոցների սահմանումից ի վեր Իտալիայի կորուստները կազմում են 3,6 միլիարդից մինչեւ 4 մլրդ եվրո: Այդ ազդեցությունն զգացվում է մինչեւ այժմ»,-Դիվինայի խոսքը մեջբերում է համաժողովի մամուլի ծառայությունը:
Սենատորը հույս է հայտնել, որ Հռոմն իր մեջ ուժ կգտնի ու կվերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:
«Այժմ Ղրիմում է գտնվում Վենետոյի ձեռնարկատերերի պատվիրակությունը: Այդ փաստը պարզորոշ խոսում է այն մասին, որ մեր ընկերությունները ցանկություն ունեն ճեղքել շրջափակումը եւ իրենց ներկայությունը վերականգնել ռուսական շուկայում»,-ընդգծել է Դիվինան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: