Զարուհի Փոստանջյանի կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի եւ նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:

Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի-16»-ը եւ այլ առեւտրային օբյեկտներ:

Ըստ «Forbes»-ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար:

Ռուբեն Ցոլակովիչը հայտնի է նաեւ իր հայկական ինտերակտիվ թանգարանով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Ազգերի մշակույթի թանգարանով», որը բացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Սակայն հայ եկեղեցու հետ նա խնդիր ունեցավ… եւ թանգարանը փակվեց:

Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական եւ ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետեւող «Արխնադզոր» ՀԿ–ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:

Դեռեւս անցյալ տարվանից, «Փաստի» տվյալներով, Զարուհի Փոստանջյանը համագործակցում է Գրիգորյանի հետ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս