Բաժիններ՝

Փիսիկները խաղացել են բոլոր ժամանակների լավագույն սարսափ­ֆիլմերում

Mashable հրատարակությունը Facebook­-ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ կատվի ձագերը խաղացել են ամենահայտնի սարսափ­ֆիլմերի տեսարաններում։

Սեւ, շիկակարմիր եւ մոխրագույն փիսիկները գլխավոր հերոսների կերպարներով ներկայացել են «Ճաճանչ», «Տեխասյան կոտորած բենզասղոցով», «Պսիխո» եւ «Քերի» կինոժապավեններում: Սուր դանակները, բենզասղոցը եւ այրվող տեսարանը փոխարինել են ստվարաթղթե բեմիրերով: Տեսահոլովակը հավաքել է գրեթե երկու միլիոն դիտում, 1,5 հազար ռեփոսթ եւ 2,3 հազար լայք: Տեսահոլովակի ավարտական մասում դրա ստեղծողները նշել են, որ իսկական սարսափն անօթեւան կատուների կյանքն է, եւ հոլովակը դիտողներին խորհուրդ են տվել կենդանի վերցնել ապաստարանից։

Kitten horror movies

Your favorite horror movies remade with kittens is shockingly cute.

Gepostet von Mashable am Freitag, 14. April 2017

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս