 
                        Ֆրանսիայում Սուրբ Զատկի օրերին խստացվել է անվտանգությունը
 
                                    Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Մաթիաս Ֆեկլը հայտարարել է Սուրբ Զատկի օրերին հանրապետության մարդաշատ վայրերում անվտանգության խստացված ռեժիմ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, խստացված ռեժիմով անվտանգության միջոցառումները կանցկացվեն մինչև ապրիլի 18-ը:
Մաթիաս Ֆեկլը նշել է, որ այդ ընթացքում Ֆրանսիայում նախատեսված են բազմաթիվ տոնական միջոցառումներ, որոնք կարող են թիրախ դառնալ ահաբեկիչների համար:
«Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանումը մեր երկրից պահանջում է առավել զգոնություն մարդաշատ վայրերում, հատկապես կրոնական պաշտամունքի վայրերում»,-ասված է Ներքին գործերի նախարարի ուղերձում:
Ֆրանսիայի ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում կասկածելի դեմքեր նկատելու դեպքում անհապաղ տեղեկացնել: Ֆրանսիայի մայրաքաղաքում հատուկ ուշադրություն է դարձվում Փարիզի Աստվածամոր տաճարին: Մեկ օր առաջ այստեղ արդեն իրականացվել են անվտանգության համապատասխան միջոցառումներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        