Բաժիններ՝

«Դժվար էր, բայց ստացվեց». Օուենը՝ Մխիթարյանի գոլի մասին

Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող  Մայքլ Օուենը խոսել է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում խփած գոլի և այդ գոլը խփելու դժվարությունների մասին:

Օուենը նշել է, որ բոլորը Մխիթարյանից գոլ էին սպասում, սակայն նա խփեց ոչ այնքան հեշտ գոլ: Ըստ Օուենի՝ չափազանց դժվար է նման դիրքից գոլ խփելը:

«Շատերը կմտածեն, որ սա հեշտ  գոլ է, սակայն, երբ գնդակը գնում է ձախ, նման գոլ խփելը շատ է բարդանում:  Իսկ անկյունն էլ չափազանց սուր էր:

10-ից 9 դեպքերում պետք է նման դիրքից գոլ խփել, բայց դա  շատ դժվար էր: Դժվար էր, բայց ստացվեց»,- նշել է Օուենը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930