Բաժիններ՝

«ԱՄՆ-­ը զինափորձարանի է վերածում Աֆղանստանը». Համիդ Քարզայ

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ԱՄՆ­-ի կողմից ապրիլի 13-­ին գերհզոր ռումբի կիրառումն «Իսլամական պետության» զինյալների դեմ՝ դա համարելով ինքնիշխանության խախտում եւ երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ։

«Այդ գրոհն Աֆղանստանի ինքնիշխանության, նրա տարածքի եւ բնության… աղաղակող խախտում է: Այն չի արտացոլում ահաբեկչության դեմ մղվող պայքարը, այլ պատրվակ է ԱՄՆ-­ի համար, որպեսզի մեր երկրի տարածքը փորձարկման զինադաշտի վերածի զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների համար»,­-գրել է Քարզայը Facebook սոցցանցի իր էջում:

Քարզայը երկրի բնակիչներին կոչէ արել մերժել իրենց տարածքում ԱՄՆ­-ի գործողությունները: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 14-­ին հայտարարել է, որ գրոնի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-­ի 36 զինյալ: Աֆղանստանի իշխանությունները բացառում են զոհերը խաղաղ բնակչության թվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս