Բաժիններ՝

Բիշքեկում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Բիշքեկում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի նախագահները:

Բացելով նիստը` Ղրզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նշել է, որ իր երկիրը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բիզնեսի վարման պայմանների բարելավման նախաձեռնությամբ:

«Ղրղզստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-­ի ղեկավար մարմիններում: Մենք առաջարկում ենք բիզնեսի վարման լավագույն պայմաններն ստեղծել ԵԱՏՄ-­ի շրջանակներում»,­-ասել է Աթամբաեւը: Նա նշել Է, որ նիստի ընթացքում դրա մասնակիցները կքննարկեն «լայն շրջանակի հարցեր»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս