ՊԵԿ-ում էլի կադրեր են փոխում. «գեներալների հետ քյալլա տվողը» տեղափոխվել է Գյումրի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի բարեկամը՝ Ռուբեն Սարկիսյանը, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձորի հարկային տեսչության պետ։ Նա 2 ամիս առաջ էր Արաբկիրի հարկայինից տեղափոխվել Եղեգնաձոր։
Իսկ Վանաձորի պետը գնացել է մաքսային՝ տեղակալի պաշտոնին։ Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Սևանի տեսչության պետ։ Վանաձորցի, բայց տարիներով «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանն էլ, որ 2016թ․ դեկտեմբերին նշանակվել էր Իջևանի հարկային տեսչության պետ, տեղափոխվել է Գյումրի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։