Բաժիններ՝

Բեռլինի դպրոցն ուսուցչուհուն արգելել է խաչ կրել

Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան։

Հոգեւորական Կարստեն Մինկները լրագրողներին հայտնել է, որ կինն իր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Բեռլինի Վեդինգի շրջանի դպրոցի տնօրենի գրավոր կարգադրությունը:

Նշվում է, որ տեղի Ավետարանչական եկեղեցու սինոդը միջադեպի հետաքննություն է սկսել:
Դպրոցի ղեկավարությունն ուսուցչուհուց պահանջել է հանել խաչը՝ վկայակոչելով այն օրենքը, որը պետծառայողներին արգելում է կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում, գրում է Berliner Zeitung-­ը:

Ինչպես նշում է BBC­-ն, ամբողջ Եվրոպայում վեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե կարելի էր արդյոք կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս