Բաժիններ՝

Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. կան զոհեր

ԱՄՆ­-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ ­ արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն՝ ըստ որում վիրավորելով երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան է եղել, տեղեկացնում է  BBC-­ին:

Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-­ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:

Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը, եւ այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան:

2015 թվականի դեկտեմբերին Սան Բեռնարդինոյում երկու ամուսիններ ծայրահեղական քարոզչության ազդեցության ներքո աշխատավայրում Ծննդյան տոների երեկույթի ժամանակ գնդակահարել են 14 մարդու եւ վիրավորել առնվազն 20 հոգու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930