Բաժիններ՝

ՌԴ­-ին և ԱՄՆ­-ին մի քանի դյույմ էր բաժանում առճակատումից. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտոնատարների, հայտարարել է, որ ՌԴ­-ին մի քանի դյույմ էր բաժանում ԱՄՆ-­ի հետ առճակատումից՝ վերջինիս կողմից սիրիական «Շայրաթ» օդակայանին հասցված հարվածի պատճառով։

Ռոուհանիի խոսքով՝ քիմիական գրոհի պատրվակով հարված հասցնելը հիմնավորված չէր: «Տարածվել էր գազ, զոհվել էին մարդիկ: Մենք առաջարկեցին միջազգային հանձնաժողով ստեղծել այդ հարցի հանգամանքները պարզելու համար, որի ուսումնասիրումը, մեր տեսանկյունից, դժվարություն չի ներկայացնում»,­-Իրանի նախագահի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:

«Իսկ եթե պարզվի, որ ահաբեկիչներն են գազ կիրառել, ի՞նչ կանի ԱՄՆ­-ն: Եթե ահաբեկիչները հասկանան, որ ամեն անգամ գազ կիրառելով՝ Ամերիկան իրենց կաջակցի, ի՞նչ կլինի տարածաշրջանի հետ: Ռուս պաշտոնատարներն ասումէին, որ մի քանի դյույմ էր բաժանում առճակատումից»,­-հավելել է Ռոուհանին:

«Բացի այդ, նա նշել է, որ Սիրիային ԱՄՆ­ի հրթիռահարվածը վնաս է հասցրել բանակցային գործընթացին: Նրա համոզմամբ, Սիրիայում իրադրությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով:

«Ինչ վերաբերում է Սիրիային, վերջնական լուծումը պետք է լինի քաղաքական: Մենք կարծում ենք, որ հաշտության բանակցությունները պետք է ավելի լավ առաջ շարժվեն, որպեսզի մենք կարողանան ավելի մոտենալ Սիրիայում ճգնաժամի վերջնական լուծմանը: Այն, ինչ արեց ԱՄՆ-­ը, վնասել է բանակցային գործընթացին»,­-հայտարարել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս