«Ռոսիա-24» հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել Շայրաթ ավիաբազայից, որին հարվածել է ԱՄՆ-ը
«Ռոսիա-24» հեռուստաալիքը տեսագրության կադրեր է ցուցադրել Սիրիայի Շայրաթ ավիաբազայից, որին հրթիռահարված են հասցրել ԱՄՆ-ի զինված ուժերը։
Էկրանին երեւում է թռիչքավայրէջքային գոտին՝ ցիրուցան բեկորներով, եւ վնասված հանգարները, որոնցում երեւում են հրդեհի հետեւանքները: Բացի դրանից, ցուցադրվում են ինքնաթիռներ՝ առանց տեսանելի վնասվածքների: Ռեպորտաժում նշվում է, որ օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտին վնասված չէ:
Հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ դատելով վնասվածքների բնույթից, ամերիկացի զինվորականներն ավիաբազայի հրթիռակոծման համար օգտագործել են ինչպես բեկորաֆուգասային, այնպես Էլ կասետային ռազմամթերք:
«Հրթիռահարվածով ոչնչացվել են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինն ինքնաթիռներ»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը: