![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 անձ
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/Yntrutyunner-1.jpg)
Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը: «Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, առանց խնդիրների: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- նշեց Հակոբյանը:
Նա դժվարացավ նշել, թե հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող և շրջիկ քվեախցիկներով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քանիսն են մասնակցել ընտրություններին` նշելով, որ արդյունքներն ամփոփվելու են բոլոր ընտրատեղամասերի փակվելուց հետո:
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հիվանդանոցներում շրջիկ քվեախցիկներով քվեարկության ընթացքին հետևել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ: