Պարզաբանում «Յուքոմից». ընտրատեղամասերում ընկերության ցանցն աշխատում է անխափան
Մամուլում տեղ գտած` ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք
հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է և հիշեցնում, որ ապրիլի 2-ի ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի
նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։
Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։
Տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես և այլ տեխնիկական հարցերը դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից: