«Նշվածը խիստ մտահոգիչ է». Կարեն Կարապետյանը գրավի առարկայի իրացման մասին
Այսօր կառավարության նիստի սկզբում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գրավի իրացման գործընթացի վերաբերյալ: Ըստ նրա` ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին թույլատրում է իրենց հայեցողությամբ գրավն իրացնել:
«Նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ երբ գրավի արժեքը գերազանցում է դրամով ապահովված պարտավորության չափը բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը»,- ասաց վարչապետը:
Այս իրավիճակը բացառելու նպատակով նա ՀՀ արդարդատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշատակազմ ներկայացնել առաջարկություն` գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ: