Ուշագրավ զարգացումներ մարմնավաճառների գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու գործով որպես մեղադրյալ ներգրավված փոխգնդապետը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ,արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Սակայն այս աղմկահարույց պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո նախկին պաշտոնյան կալանքի տակ է, իսկ ահա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանն օրերս ազատվել է կալանքից, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ:
Թեև մյուս կողմից կատարվածը տեղավորվում է տրամաբանության մեջ այն առումով, որ դատավորը ոչ այլ ոչ է, քան հայտնի Մնացական Մարտիրոսյանը՝ քաղբանտարկյալների դատավոր Մացոն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։