Զելենսկին հաստատել է Օմսկի և Կոմիի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները

Ռուսաստանյան ևս մեկ՝ խոշոր նավթավերամշակման գործարան է խոցվել Օմսկում։ Հարված է հասցվել նաև Ուխտայի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից 1900 կիլոմետր հեռավորության վրա։

Ուխտայում թիրախը խոցվել են «Ան-196 RS» անօդաչու թռչող սարքերով, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է մոտ 2500 կիլոմետր։ Նախօրեին Օմսկի ՆՎԳ-ի վրա կիրառվել են «FP-6»-ներ՝ «FP-1»-ների մոդիֆիկացված տարբերակները։

«Մենք շարունակում ենք պատասխանել Ռուսաստանին՝ Ուկրաինայի ուղղությամբ նրա հասցրած հարվածների համար, և դա անում ենք դիպուկ։ Խոցվել է նաև հերթական տվյալների մշակման կենտրոնը [դատա-կենտրոն]. սա մեր հայելային պատասխանն է», – Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031